ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն մայիսի 13-ին ընդունել է «Հայաստան-Կովկասում պահպանվող տարածքների համար խարհրդատվական ծառայությունների մատուցման» մրցույթի նախաորակավորման փուլն հաղթահարած կազմակերպություններից մեկի` GITEC-ի ներկայացուցիչ Շտեֆեն Վեիդներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աղբյուրի համաձայն՝ «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի մրցութային փաթեթը փոխանցվել էր գերմանական KfW բանկին, որն էլ 2013թ. սեպտեմբերի 25-ին հայտարարել էր ծրագրի իրականացման խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթ: KfW-ն 8.2 միլիոն եվրո է տրամադրել կենսոլորտային համալիրի ստեղծման համար:
Հանդիպման ընթացքում փոխնախարարը նշել է, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ձևավորման հիմնական նպատակը հանքարդյունաբերությանը հակակշիռ ապահովելն է:
Էկոլոգիական հասարակայնությունը, որը խիստ մտահոգված է համալիրի ստեղծմամբ, քանի որ նոր համալիրի ներքո իշխանությունները մտադիր են պահպանության տարբեր ռեժիմներ ունեցող մի քանի բնապահպանական տարածքներ` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը միավորել: Գլխավոր տարածքը «Շիկահող» պետական արգելոցն է, որն ունի կայուն կառուցվածք և պահպանության խիստ ռեժիմ: Հարցականի տակ է դրված «Շիկահող»-ի արգելոցային ռեժիմը:
Մայիս 14, 2014 at 13:04