ԷկոԼուր
Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ընթացքում բնակչության անվտանգության ապահովման նպատակով 775 հա հանքավայրը շրջափակող անտառների նկատմամբ սահմանվելու է հատուկ իրավական ռեժիմ՝ սանիտարական գոտի: Հանքավայրի շահագործման ծրագրով հատման համար նախատեսված 357 հեկտարից 158.1 հեկտար անտառը կհատվի մինչև 2020թ. իսկ մնացած 198.9 հա-ը՝ 2020թ-ից սկսած: Ընկերությունը պարտավորվել է կատարել 714 հա անտառտնկման աշխատանքներ: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում»:
Նշենք Լոռու մարզի անտառային պետական ֆոնդը կազմում է 101835հա, որից անտառածածկ է 80867հա-ը: Անտառային ֆոնդը կազմում է մարզի տարածքի մոտ 26%-ը: 1990-2000թթ. մարզի անտառների մոտ 30 տոկոսը ինտենսիվ ձևով ոչնչացվել է: Անտառների ոչնչացմանը հաջորդել է կտրված ծառերի արմատային համակարգի փտումը, որի հետևանքով մարզում ակտիվացել են էռոզիոն և սողանքային երևույթները:
Օգոստոս 06, 2012 at 17:41