ԷկոԼուր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ սառցալեզվակներից ազատվելու համար ինքնագործունեությամբ մի զբաղվեք, դիմեք 911: Այս մասին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, մայոր Դավիթ Գրիգորյանը:
«Մեկ ամսվա կտրվածքով միայն սառցալեզվակների համար ունենք 1000-ին հասնող ահազանգ, և այս պահի դրությամբ այդ թվերն աճողական են: Շնորհիվ փրկարարների, ժամանակին հեռացնելով սառցելեզվակները, այսօրվա դրությամբ չունենք գրանցված դեպք, որ որևէ մեկը տուժել է սառցալեզվակներից, կամ առավել ևս մահացության դեպք», - հայտնեց մայոր Դավիթ Գրիգորյանը:
Սառցալեզվակները հեռացնելու ժամանակ փրկարարների համար հիմնական խոչընդոտ են բակերում կայանած ավտոմեքենաները: «Մեքենաները կայանված են բոլոր բակերում, տերերին գտնելը շատ դժվար է: Այդ ժամանակ մեզ օգնության է հասնում ճանապարհային ոստիկանությունը, որպեսզի մեքենաները հեռացնենք», - նշեց ԱԻՆ-ի ներկայացուցիչը:
Փետրվար 06, 2017 at 17:29