

ԷկոԼուր
Հայաստանի բոլոր պոչամբարներն ունեն համապատասխան փորձաքննություններ անցած նախագծեր և տեխնիկական անվտանգության վկայագրեր: Այս մասին «ԷկոԼուր»-ին ուղղված պատասխան նամակով տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Տեղեկատվության համաձայն` պոչամբարները օրենքով սահմանված կարգով տարեկան մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության: Դեռ նախագծային փաստաթղթերից շեղումներ չեն հայտնաբերվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ն արդեն իսկ կատարել է Արծվանիկի և Ողջու պոչամբարների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ:
Հուլիս 12, 2012 at 13:38
