Բնապահպանության նախարարությունը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը չեն զբաղվում Հայաստանի պոչամբարների, հանքերի եւ թունավոր լցակույտերի սեյսմիկ անվտանգության հարցերով

Բնապահպանության նախարարությունը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը չեն զբաղվում Հայաստանի պոչամբարների, հանքերի եւ թունավոր լցակույտերի սեյսմիկ անվտանգության հարցերով

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը չեն զբաղվում Հայաստանի պոչամբարների, հանքերի եւ թունավոր լցակույտերի սեյսմիկ անվտանգության հարցերով: Այս մասին տեղեկացրեցին նախարարությունները` պատասխանելով «ԷկոԼուր»-ի հարցմանը, թե ով է գնահատելու Հայաստանում 15 գործող պոչամբարների, 400 շահագործվող հանքերի եւ միլիոնավոր տոննաների հասնող թունավոր լցակույտերի  սեյսմիկ խոցելությունը, ինչքանով է ապահովված այդ օբյեկտների սեյսմիկ անվտանգությունը, արդյոք նոր հանքավայրերի շահագործման նախագծերում (օրինակ` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծեր) կամ հանքարդյունաբերության ծավալների ընդլայնման ծրագրերում (օրինակ` Սոտքի ոսկու հանքավայր, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր, Շահումյանի ոսկու հանքավայր) ներկայացված է սեյսմիկ խոցելիության գնահատումը:

Նշենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իր նամակում հղում է կատարել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 7-րդ հոդվածի վրա, ըստ որի ընդերքօգտագործման նախագծերը ենթարկվում են պետական փորձաքննության եւ ընդերքօգտագործման թույլտվությունը տրվում է փորձաքննության դրական եզրակացության դեպքում: ՀՀ բնապահպանության նախարարությունը իր պատասխանում հղում է անում «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 50-րդ հոդվածի վրա, որտեղ նշված են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջները: Վերոնշյալ երկու  հոդվածներում սեյսմիկ անվտանգությանն առնչվող ոչ մի կետ չկա:

Սույն հարցումը «ԷկոԼուր»-ն ուղարկել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Մայիս 23, 2012 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր