ԷկոԼուր
«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների դեմ ուժեղացված պայքարի և վերահսկողության համար ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ և գործուղվել ՀՀ Տավուշի մարզ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարար Արծվիկ Մինասյանը նաև գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում աջակցել Բնապահպանական պետական տեսչությանը և պարկի հարակից մայրուղիներում իրականացվող ուժեղացված վերահսկողության միջոցառումներին ներգրավել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:
Հունվար 27, 2017 at 14:35