ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարը գոհ է Թեղուտի հանքավայրում կատարված աշխատանքներից: «Մենք ականատես եղանք նորագույն տեխնոլոգիաներով, միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպվող հանքարդյունաբերության››,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր կատարած այցի ժամանակ:
Այս հայտարարությունը նախարար Արամայիս Գրիգորյանը հնչեցրեց այն բանից հետո, երբ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն հունիսի 29-ից հուլիսի 02-ը տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի Կողմ երկրների հինգերորդ հանդիպման ընթացքում (Նիդերլանդներ, Մաաստրիխտ) հերթական անգամ հաստատեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման հարցում Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիան:
Հուլիս 25, 2014 at 01:51