

ԷկոԼուր
Նախատեսվում է նոր փոքր ՀԷԿ կառուցել Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի գյուղատնտեսական հողերի հաշվին: Հունիսի 28-ին ՀՀ կառավարության նիստում կդիտարկվի Դարանակի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.4 հեկտարի կատեգորիայի փոփոխման որոշման նախագիծը` փոքր ՀԷԿ կառուցելու համար: Այդ հողակտորները գտնվում են Դարանակ գետի և նրա ձախակողմյան վտակի ափին: ՓՀԷԿ-ի գործարկման արդյունքում տարեկան կարտադրվի 2.03 մլն.ԿՎՏ էլեկտրաէներգիա, համայնքում կստեղծվի 6-8 նոր աշխատատեղ:
Հունիս 28, 2012 at 12:10
