Ընտրությունների նախօրեին կառավարությունն ուշադրություն դարձրեց բերրի հողերի զանգվածային կորստի վրա

Ընտրությունների նախօրեին կառավարությունն ուշադրություն դարձրեց բերրի հողերի զանգվածային կորստի վրա

ԷկոԼուր

Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ապրիլի 19-ին ՀՀ կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲ ընկերություններին թույլատրել է մինչև 2012 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու համար բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց շահույթ ձևավորելու։ Այս առումով հատկապես տուժում են Արարատի եւ Արմավիրի մարզերը, քանի որ մարդիկ չեն կարողանում վճարել ոռոգման ջրի համար եւ հրաժարվում են հող մշակել: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում մոտ 30 հազար հա հողատարածք մշակման ենթակա չէ: Ամեն տարի գյուղատնտեսական նպատակներով շահագործումից դուրս է գալիս մոտ 8000 հա հողատարածք, այն տրվում է հանքարդյունաբերության, շինարարության եւ նպատակների համար: Հետաքրքիր է այն փաստը, որ հողերի լվացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է` ուղիղ 5 օր ընտրություններից առաջ:

Ապրիլ 23, 2012 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր