Հայաստանում բնակչության ընդամենը 15.2%-ն է ապրում էկոլոգիապես մաքուր միջավայրում

Հայաստանում բնակչության ընդամենը  15.2%-ն է ապրում էկոլոգիապես մաքուր միջավայրում

ԷկոԼուր

Հայաստանում մարդիկ ամենից քիչ բավարարված են շրջակա միջավայրի վիճակից: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի ինդեքսը 2011 թվականին» սոցիոլոգիական հետազոտության մեջ: Այն իրականացրել է «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը: Ուսումնասիրության համաձայն` բնակչության միայն  15.2%-ն է ապրում էկոլոգիապես մաքուր միջավայրում:

Բնակչության շուրջ 91.4%-ը շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր տեսակներ է համարում խմելու ջրի աղտոտվածությունը, 90.2%-ը`   ռադիացիան, 89.0%-ը` օդի աղտոտվածությունը փոշուց, 88.1%` օդի աղտոտվածությունը արտադրական արտանետումներից, 86.3%-ը` օդի աղտոտվածությունը ավտոմոբիլային ծխից եւ 84.8%-ը` արտադրության թունավոր թափոնների կուտակումները:

Այս ցուցանիշները «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի մասնագետները բացատրում են հետեւյալ կերպ. «Այս ցուցանիշի նշանակությունն ավելի հստակ է այն դեպքում, եթե համեմատենք ռադիացիան և տրանսպորտային աղմուկը: Ռադիացիան առկա են համարում իրենց բնակավայրերում բնակչության 15.9%-ը, սակայն դրա առկայության դեպքում այն վտանգավոր է են համարում բնակչության 90.2%-ը (այիսնքն ռադիւացիայի` որպես վտանգի ընկալման ինտենսիվությունը շատ բարձր է): Իսկ, չնայած տրանսպորտային աղմուկը առկա են համարում կրկնակիից ավելի բնակչություն` բոլոր հարցվածների 36.7%-ը, սակայն այն վտանգավոր համարելու ինտենսիվությունը շատ ավելի ցածր է` այն վտանգավոր են համարում տրանսպորտային աղմուկն իրենց բնակավայրում առկա համարող բնակչության միայն 56.8%-ը:

Այս աղյուսակի վերջին տողում մեկնաբանված է, թե ինչ են նշանակում   «Վտանգավոր է հարցվողի համար» սյունում տրված թվերը.  

«Վտանգավոր է հարցվողի համար», «Բավարարված է պաշտպանվածության աստիճանից»` հաշվարկված են  այն հարցվածների քանակից, որոնց բնակավայրերում առկա է դիտարկվող բնապահպանական խնդիրը

Այսինքն`
Եթե ջրի աղտոտվածության խնդիր առկա է հարցվածների 44.8%-ի մոտ, որոնցից 91.4%-ը  դա համարվում է վտանգավոր, ապա Հայաստանի բնակչության 0.448 * 0.914 = 0.4095 կամ` 41%-ն է դա համարում վտանգավոր:
Հետևաբար, զեկույցում` աղյուսակից անմիջապես հետ տրված տեքստը.

«Բնակչությունը շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր տեսակներն է համարում՝ խմելու ջրի աղտոտվածությունը (91%) ...»

հարկ է ընկալել որպես բնապահպանական խնդրի վտանգավորության ընկալման ինտենսիվություն` դրա առկայության դեպքում:  

Այս ցուցանիշի նշանակությունն ավելի հստակ է այն դեպքում, եթե համեմատենք ռադիացիան և տրանսպորտային աղմուկը: Ռադիացիան առկա են համարում իրենց բնակավայրերում բնակչության 15.9%-ը, սակայն դրա առկայության դեպքում այն վտանգավոր է են համարում բնակչության 90.2%-ը (այիսնքն ռադիւացիայի` որպես վտանգի ընկալման ինտենսիվությունը շատ բարձր է): Իսկ, չնայած տրանսպորտային աղմուկը առկա են համարում կրկնակիից ավելի բնակչություն` բոլոր հարցվածների 36.7%-ը, սակայն այն վտանգավոր համարելու ինտենսիվությունը շատ ավելի ցածր է` այն վտանգավոր են համարում տրանսպորտային աղմուկն իրենց բնակավայրում առկա համարող բնակչության միայն 56.8%-ը»:

Օգոստոս 03, 2012 at 17:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր