

ԷկոԼուր
ՀՀ ոստիականությունը բացահայտել է անտառապետերին կաշառելու դեպքեր: Նոյեմբերի 23-ին Կապան-Երևան ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որի թափքի զննությամբ հայտնաբերվել է 24.9 խմ վառելափայտ և 3.64 խմ շինափայտ` համապատասխան ուղեկցական փաստաթղթերով: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը, Կամազի վարորդը փայտանյութը գնելու համար «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի դրամարկղ 205.000 դրամ ըստ անդորրագրի վճարելուց բացի, նույն մասնաճյուղի «Առաջաձորի անտառպետության» անտառապետ Անդրանիկ Հայրապետյանին տվել է ևս 105.000 դրամ:
Անդրանիկ Հայրապետյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:
Լուսանկարը www.police.am կայքի
Նոյեմբեր 26, 2012 at 16:31
