Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

Վարչապետը ծանոթացել է «Արփի լիճ» ազգային պարկում տարվող աշխատանքների ընթացքին

Prime Minister Got Acquainted with Works Conducted at 'Arpi Litch' National Park
13:48 Ապրիլ 27, 2011

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 20-ին Շիրակի մարզի Բերդաշեն համայնքում ծանոթացել է «Արփի լիճ» ազգային պարկի հյուրատան ու վարչական շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին, հանդիպել Բերդաշեն համայնքի բնակիչներին։ Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի նպատակն է զարգացնել էկոտուրիզմը և պահպանել Հայաստանում Շիրակ-Ջավախք բարձրավանդակի` Վրաստանի և Թուրքիայի սահմանի երկայնքով գտնվող տարածքների բացառիկ կենսաբազմազանությունը` միաժամանակ Շիրակի մարզում նպաստելով համայնքային կայուն զարգացմանը «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման և ազգային պարկի պահպանման գոտում համայնքային զարգացման ծրագրի (14 թիրախային համայնքներ) իրականացման միջոցով, ինչպես նաև նպաստել անդրսահմանային համագործակցությանը Հայաստանի և Վրաստանի միջև։

Ծրագրի բյուջեն կազմում է 2,2 միլիոն եվրո։ Աշոցքի տարածաշրջանի Բերդաշեն համայնքն ընդգրկվել է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում։ Վերջինով կսահմանվեն արոտավայրերի բարելավման համար անհրաժեշտ միջոցառումներ, ինչպիսիք են` հերթափոխային արածեցման համակարգի ներդրումը, արոտավայրերի ջրարբիացումը, ինչպես նաև արոտավայրեր տանող ճանապարհների մասնակի վերանորոգումն ու լրացուցիչ կերարտադրության հնարավորությունների ստեղծումը։ Այցի ժամանակ վարչապետին ուղեկցել և «Էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:



Առնչվող նյութեր