ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի եւ Կապան քաղաքներում մայիսի 8-ին 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, 3,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արևմուտք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Մայիս 09, 2014 at 11:39