ԷկոԼուր
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն - Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ:
Նախատեսվում է Լճաշեն - Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ, տալով մանրամասն գոտևորում, առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ, նպաստելով ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կանոնակարգված նախագծի շրջանակներում:
Թերակղզու հատվածում կմշակվեն կառուցապատման կանոնակարգման, արտաքին լուսավորության և դեպի եկեղեցի տանող աստիճանների՝ ավելի մեղմ թեքությամբ նախագծման առաջարկություններ:
Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:
Փետրվար 06, 2018 at 17:15