Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

Սեւանա լճից ջրի բացթողումները հասնում են Սեւանի հանձնաժողովի սահմանած 280 միլիոն խմ-ին

Water Outlets from Lake Sevan Reaching 280 Million Set up by Sevan Committee
18:27 Օգոստոս 16, 2012

ԷկոԼուր

Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարությունը որոշեց Սեւանա լճից ջրի բացթողումները հասցնել 279,2 միլիոն խմ-ի`  Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող հողերի անխափան ոռոգումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ:

Ինչպես նշված է Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի` կառավարությանը ներկայացրած տեղեկանքում, 2012թ. օգոստոսի 14-ի դրությամբ Սեւանա լճից ջրառը կազմել է շուրջ 232.99 միլիոն խմ: Օգոստոսի 18-ի դրությամբ ջրառը, կառավարության որոշման համաձայն, կկազմի 239,2 միլիոն խմ: Եվս 40 միլիոն խմ ջուր նախատեսվում է վերցնել օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Ընդորում, կոմիտեն հղում է անում մեկ օրվա մեջ 2 ընթերցմամբ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին, որով 2012թ. ոռոգման շրջանի ընթացքում Սևանա լճից ջրառը նախատեսվում է իրականացնել մինչև 320 միլիոն խմ ջրաքանակի սահմաններում:



Առնչվող նյութեր