Որքանո՞վ է համապատասխանում հերքման պահանջը փորձաքննության մասին օրենքին

Որքանո՞վ է համապատասխանում  հերքման պահանջը  փորձաքննության մասին օրենքին

ԷկոԼուր

ԷկոԼուրի տեղեկատվական նյութին ի պատասխան` «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն որպես հերքում տարածել է հայտարարություն: ԷկոԼուրի քաղաքականությանը համապատասխան` մենք հրապարակում ենք նաեւ շահագրիռ կողմերի կարծիքները, եթե նունիսկ դրանք չեն համընկնում մեր կարծիքին: Ընդ որում, հիշեցնենք, որ Արմենալի կողմից ռիսկերի մասին հերքվող տեղեկատվությունը առկա է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին  ներկայացված նախագծում http://www.ecolur.org/hy/news/officials/mercury-lamp-and-thermometer-wastes-planned-to-be-kept-in-territory-next-to-hrazdan-river/5876/.  Նաեւ հիշեցնենք, որ փորձաքննության անցկացման գործընթացում հանրությունը իրավունք ունի հրապարակայնորեն կարծիք հայտնել նախագծի վերաբերյալ, եւ փորձքննությունը պարտավոր է հաշվի առնել այդ կարծիքը: Տվյալ նախագիծը վերաբերում է վտանգավոր թափոնների տեղամասի տեղադրմանը: Նախագծին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:

Արմենալի հայտարարության մեջ ասված է.

«  ԱՐՄԵՆԱԼ գործարանը չի սպառնում շրջակա միջավայրին 

Երևան, 28 փետրվարի 2014թ. – Կապված առանձին ԶԼՄ-ների կողմից ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական թափոններ պահելու տեղամաս ստեղծելու մասին տարածվող խեղաթյուրված տեղեկությունների հետ, համարում ենք անհրաժեշտ հայտարարել հետևյալը

  1. Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ:
  2. Ստեղցվող տեղամասը գտնվելու է հենց գործարանի տարածքում, այլ ոչ Հրազդան գետի կիրճում, ինչպես պնդում են իրականությունը խեղաթյուրող ԶԼՄ-ները.
  3. Այդ տեղամասը ունենալու է 3 300 քմ մակերես, այսինքն ոչ թե դառնալու է “թափոնների գերեզմանոց”, այլ  լինելու է ոչ մեծ մարզահրապարակի չափ:
  4. Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղի գլանման արտադրության թափոնները, որի ընթացքում չեն օգտագործվում թունավոր նյութեր, այստեղ պետք է գտնվեն ժամանակավոր, մինչև նրանց հանրապետական մասնագիտացված պոլիգոն տեղափոխելը:

ԱՐՄԵՆԱԼ գործարանը համապատասխան ՀՀ “Զանգվածային լրատվության մասին” օրենքի, որպես հերքում, պահանջում է տվյալ հայտարարության հրապարակումը»:

Լուսանկարը` Ռուսալ-Արմենալի

16:28 Փետրվար 28, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news