Հրազդան գետում ձկների զանգվածային անկումը տեղի է ունեցել մեխանիկական պատճառներով

Հրազդան գետում ձկների զանգվածային անկումը տեղի է ունեցել մեխանիկական պատճառներով

ԷկոԼուր

Փետրվարի 4-ին  Հրազդան գետում հայտնաբերվեցին սատկած ձկներ: Հաջորդ օրը ԷկոԼուրի թղթակիցը դեպքի վայրում հայտնաբերեց նաև սատկած ագռավ: Եվ թռչունը, և սատկած ձկները ուղարկվեցին լաբորատոր ստուգման՝ պարզելու նրանց անկման պատճառը: Մարտի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից ԷկոԼուրը ստացավ լաբորատոր ստուգման արդյունքները. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հետազոտված նմուշներում արսենի միացություններ /մկնդեղ/, ազատ հանքային թթուներ, հիմքեր , ծծմբաջրածին, սիանիդներ, ազոտական հանքային պարարտանյութեր, քլոր, օրգանական թունանյութերի մնացորդային քանակություններն չեն հայտնաբերվել»:

«Քանի որ թունավորում չի եղել, ձկների և ագռավի անկումը տեղի է ունեցել մեխանիկական պատճառներով. հոսանքահարում կամ պայթեցում»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Արմեն Վարդանյանը: Նա նաև նշեց, որ լաբորատոր ստուգման արդյունքները փոխանցված են նաև տեղի ոստիկանությանը, որտեղ էլ ընթանում է հետաքննությունը:

16:45 Մարտ 04, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news