Ի՞նչ է սպասվում Արմաշի լճերին. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Ի՞նչ է սպասվում Արմաշի լճերին. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Արարատի մարզում գտնվող Արմաշի արհեստական լճերը սեփականատերերը չորացնում են` գերադասելով ձկնաբուծության փոխարեն զբաղվել հողագործությամբ: Արդյունքում Արմաշում վերանում են ջրաճահճային թռչնատեսակները, որոնցից շատերը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում:

Ո՞րն է Արմաշի լճերի չորացման պատճառը, երբվանի՞ց է առաջացել խնդիրը, ի՞նչ լուծումներ  կան Արամաշի լճերի եւ տեղի կենսաբազմազանության պահպանման համար: Այս հարցերին կպատասխանեն ԷկոԼուր մամուլի ակումբի հյուրերը` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ավագ գիտաշխատող Կարեն Աղաբաբյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

14:34 Հոկտեմբեր 09, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news