Երեւանում անցկացվելիք կանաչապատման միջոցառման նախօրեին մամուլի ասուլիս ԷկոԼուր մամուլի ակումբում

Երեւանում անցկացվելիք կանաչապատման միջոցառման նախօրեին մամուլի ասուլիս ԷկոԼուր մամուլի ակումբում

ԷկոԼուր

Նոյեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական ծառատունկին: Արդյո՞ք քաղաքապետարանի այս միջոցառումները տալիս են դրական արդյունք, թե` ոչ, ի՞նչ վիճակում են Երեւանի կանաչ գոտիները, ի՞նչ է մնացել Երեւանի կանաչ գոտիներից եւ ի՞նչ խնդիրներ են առաջացել Երեւանի կանաչ գոտիների նվազման արդյունքում: Այս հարցերին կպատասխանեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրեր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ծրագրի համակարգող Լենա Նազարյանը:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

14:59 Նոյեմբեր 05, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news