Ինչքանո՞վ արդյունավետ կլինի Հայաստանի ու Եվրամիության համագործակցությունը ԵՏՄ-ում անդամակցության պայմաններում…, մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Ինչքանո՞վ արդյունավետ կլինի Հայաստանի ու Եվրամիության համագործակցությունը ԵՏՄ-ում անդամակցության պայմաններում…, մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս պայմանագրի կնքմանը դեմ հանդես եկող հասարակության ամենամեծ հարթակը Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն է: Մի քանի օր առաջ Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Բաթումիից, որտեղ ԱլԳ ՔՀՖ-ի 6-րդ ամենամյա համաժողովում այլ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեց Արեւելյան գործընկերության հեռանկարները եւ նրանում ոչ կառավարական կազմակերպությունների դերը: Ինչքանո՞վ արդյունավետ կլինի Հայաստանի ու Եվրամիության համագործակցությունը ԵՏՄ-ում անդամակցության պայմաններում, ինչպիսի՞ բնույթ կկրի ՀՀ մասնակցությունը ԱլԳ-ում: Ի՞նչ հիմնական հարցեր քննարկվեցին Բաթումիում, ի՞նչ որոշումներ ընդունվեցին: Ի՞նչ ազդեցություն համաժողովի մթնոլորտի վրա ունեցավ ադրբեջանական մամուլում բարձրացրած սկանդալը այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին նվիրված ցուցահանդեսի շուրջ:

Այս եւ այլ հարցերին կանդրադառնան Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ ՔՀՖ Հայաստանի նորընտիր ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 3-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

14:06 Դեկտեմբեր 02, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news