Աղտոտված շրջակա միջավայրի զոհերը կանայք են. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Աղտոտված շրջակա միջավայրի զոհերը կանայք են. մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Աղտոտված շրջակա միջավայրի եւ սոցիալ-տնտեսական վիճակի զոհերն առաջին հերթին կանայք են: Նրանք իրենց մեջ կուտակված աղտոտիչ նյութերը փոխանցում են ապագա սերունդներին: Կանանց տոնի նախօրեին` մարտի 6-ին, ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, Եվրոպա հյուրանոցի դիմացի շենք, մուտքը` բակի կողմից) տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն  կանանց սպառնացող ռիսկերը:

Ի՞նչ տոքսիկ եւ քիմիական նյութեր են օգտագործվում Հայաստանի գյուղատնտեսությունում, եւ դրանք ինչպե՞ս են ազդում կանանց վրա, ի՞նչ ռիսկերի են ենթարկվում կանայք հատկապես գյուղերում եւ ի՞նչ հետեւանքներ է դա ունենում նրանց առողջության, ապագա սերունդների ու գենոֆոնդերի վրա, կարո՞ղ են կանայք ազդել, որ այդ իրավիճակը փոխվի: Այս եւ այլ հարցերի կպատասխանեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետներ Լիլիկ Սիմոնյանը, Քնարիկ Գրիգորյանը եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը:

14:56 Մարտ 05, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news