Ջրի համաշխարհային օր, ջրային անվտանգություն, Սեւանա լիճ` մամուլի ասուլիս «ԷկոԼուր»-ում

Ջրի համաշխարհային օր, ջրային անվտանգություն, Սեւանա լիճ` մամուլի ասուլիս «ԷկոԼուր»-ում

ԷկոԼուր

Ջրի համաշխարհային օրվա նախօրեին` մարտի 20-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ), տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հայաստանի ջրային անվտանգությանը: Ինչպիսի՞ն է մեր ջրի պահանջարկը եւ կարո՞ղ է վրա հասնել «ջրային սով»: Ինչպիսի՞ն է ջրի սակագինը եւ արդյո՞ք այն կթանկանա: Ինչպիսի՞ ծրագրեր են համապատասխանում ջրային անվտանգության հայեցակարգին, եւ արդյո՞ք վերահսկողություն կա «Երեւան ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի»   ընկերությունների ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: Ինչո՞վ են աղտոտված Հայաստանի գետերը, եւ վերջապես, արդյո՞ք Ջրային տնտեսության պետական կոմիտեն այս տարի կպահանջի Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողումներ: Մամուլի ասուլիսի ընթացքում այս հարցերին կպատասխանեն  ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:  

   

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի, ներառյալ ՄԱԶԾ-ի, կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

14:39 Մարտ 19, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news