ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղյա՞կ չէ ՀՀ պոչամբարների իրական թվի մասին

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղյա՞կ չէ ՀՀ պոչամբարների իրական թվի մասին

ԷկոԼուր

 
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղյա՞կ չէ ՀՀ պոչամբարների իրական թվի մասին: Այս հարցն առաջանում է, երբ կարդում ես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը ՀՀ պոչամբարների մասին:

«Հանրապետության տարածքում առկա  են   օգտակար   հանածոների  հանքավայրերի  շահագործման   ընթացքում առաջացող թափոնների կուտակման 15 պոչամբարներ, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն. խոր.մ-ից զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծքանակությամբ բազմամետաղներ», գրված է կայքում:
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` պոչամբարները 19-ն են, որոնց կեսը միայն գտնվում է Սյունիքի մարզում: Հայաստանի ամենամեծ պոչամբարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարն է:

Դեկտեմբեր 19, 2013 at 16:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր