Անօրինականություններ Օհանավանում. մամուլի ասուլիս ԷկոԼուրում

Անօրինականություններ Օհանավանում. մամուլի ասուլիս ԷկոԼուրում

ԷկոԼուր

ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում կառուցում են հերթական անօրինական փոքր ՀԷԿ-ը: Տեղի բնակիչները դեմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը: Մարտի 6-ին նրանք,  ի նշան իրենց բողոքի, փակել էին Երեւան-Ապարան ավտոճանապարհը: Իրադարձություններին ներկա է եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով իր տեսակետը կարտահայտի մարտի 7-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսին կմասնակցի նաեւ «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը, հնարավորության դեպքում` բնակիչները:

14:54 Մարտ 06, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news