Բնապահպանական օրենքը չի պահպանում բնությունը

Բնապահպանական օրենքը չի պահպանում բնությունը

ԷկոԼուր

Հաշվի չառնելով բնապահպանական հասարակական կազմակերպությունների եւ անկախ փորձագետների կարծիքը` ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին` մեկ օրվա ընթացքում, 3 ընթերցմամբ հապշտապ ընդունեց  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» նոր օրինագիծը: Հասարակայնության համոզմամբ այս օրենքը  բավարարում է բիզնես շահերը, այլ ոչ բնության:

Սույն թվականի հուլիսի 8-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ), տեղի կունենա  մամուլի ասուլիս, որի ընթացքում Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը եւ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը  կներկայացնեն օրենքի թերությունները:

13:56 Հուլիս 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news