Հայաստանում ոռոգման ջրի պահանջարկը 3 անգամ ավելի է, քան խմելունը

Հայաստանում ոռոգման ջրի պահանջարկը 3 անգամ ավելի է, քան խմելունը

ԷկոԼուր

Հայաստանում խմելու ջրի տարեկան ընդհանուր ջրի պահանջարկը կազմում է շուրջ 300 միլիոն խմ: Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը մարտի 20-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա` ոռոգման ջրի պահանջարկը, որը ներկայացնում են ջրօգտագործման ընկերությունները, գումարային առումով կազմում է շուրջ 1.1 միլիարդ խմ եւ նախատեսված է 130.000 հեկտար հողատարածքի ոռոգման համար: Ջրի սակավության տեսակետից 2014թ-ին առանձնացել է Արմավիրի մարզը, որտեղ վերագործարկվեց 120 խորքային հոր` լրացուցիչ ջուր արտադրելու համար:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

14:30 Մարտ 23, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news