Կանադայում կրեաներին փրկելու համար հանքարդյունաբերողները ծախսեցին 22 միլիոն դոլլար, իսկ Հայաստանում մարդկանց առողջության համար` 0 դրամ

Կանադայում կրեաներին փրկելու համար հանքարդյունաբերողները ծախսեցին 22 միլիոն դոլլար, իսկ Հայաստանում մարդկանց առողջության համար` 0 դրամ

ԷկոԼուր

Արտասահմանյան փոքր եւ միջին հանքարդյունաբերական ընկերությունները հրաժարվում են իրենց երկրներում ընդերք շահագործել, քանի որ դա շատ թանկ է: Այդ ընկերությունները գալիս են` Հայաստանի հանքերեւակումներ շահագործելու, քանի որ այստեղ նրանց համար հրաշալի պայմաններ կան: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը եւ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: «Միայն Սյունիքի մարզում տրված է 35 մետաղական հանքավայրերի արտոնագիր, իսկ Մեղրիում՝ 18 նոր հանքավայրերի արտոնագիր: Դրանք հանքեր չեն, դրանք հանքերևակումներ են, որտեղ կա և ոսկի, և արծաթ, և այլ թանկարժեք տարրեր», - ասաց Հակոբ Սանասարյանը:

«Արտասահմանյան երկրներում՝ Ամերիկա, Կանադա, մտցրեցին ապահովագրում, ըստ որի հանքի շահագործման ժամանակ ոչ միայն պետք է պահպանվեն բոլոր նորմերը, այլ նաև հանքի շահագործումից հետո ձեռնարկությունն իր հաշվին պետք է խնամք տանի: Դրանից հետո 50-ից մինչև 100 տարի՝ կախված հանքավայրի կամ պոչամբարի մեծությունից, ապահովագրական գումարներ պետք է դրվեն բանկում, որ եթե հանկարծ խնդիր առաջանա, այդ գումարներով լուծեն այդ խնդիրները»,- ասաց Սեյրան Մինասյանը:

«Կանադայում հանքավայրը շահագործելու համար տեսել են, որ այնտեղ կան 200 կրիաներ, որոնք սպառնալիքի տակ են: 22 միլիոն դոլար են հատկացրել կրիաներին մեկ այլ տեղ տեղափոխելու համար»,- հավելեցՀայաստանի կանաչների միության նախագահը: 

Ըստ բանախոսների` ամերիկյան և կանադական տարածքներից փոքր և միջին ձեռնարկությունները եկան Հայաստանի նման երկրներ, որտեղ սկսվեց հանքարդյունաբերական բում:

Արդյունքում ըստ բանախոսների, ընկերությունները ստանում են շահույթ և հեռանում են, իսկ Հայաստանին մնում են աղտոտված ջրեր եւ հողեր: «Ծանր մետաղները կտրուկ նվազեցնում են հողի բերքատվությունը, առաջացնում են տարբեր հիվանդություններ մարդկանց և այլ կենդանի օրգանիզմներում՝ սկսած մաշկային, տեսողական հիվանդություններից, շարունակած գենետիկական խաթարումներով, չբերությամբ, հրեշածնությամբ և վերջացրած մեռելածնությամբ»,- եզրափակեց Հակոբ Սանասարյանը:



16:00 Սեպտեմբեր 22, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news