ՀՀ բնապահպանության նախարարությունը պնդում է, որ «Արփա-3» փոքր ՀԷԿ-ի տարածքը չի պատկանում «Ջերմուկ» պետական ջրաբանական արգելավայրին

ՀՀ բնապահպանության նախարարությունը պնդում է, որ «Արփա-3» փոքր ՀԷԿ-ի տարածքը  չի պատկանում «Ջերմուկ» պետական ջրաբանական արգելավայրին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը պնդում է, որ «Արփա-3» փոքր ՀԷԿ-ի տարածքը  չի պատկանում «Ջերմուկ» պետական ջրաբանական արգելավայրին: Այս մասին նշված է նաեւ ՓՀԷԿ-ի նոր նախագծում, որը ներկայացվել է բնապահպանական փորձաքննությանը: ՓՀԷԿ-ը պատրաստվում է շահագործել «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանը Էկոլուրի հետ զրույցում պարզաբանեց. « Պարզվել է, որ փոքր ՀԷԿ-ի խողովակը չի գտնվում արգելավայրի տարածքում: Անճշտություն է եղել` կապված կոորդինատների սահմանման հետ»: Փոփոխված նախագծին նախարարությունը դեռեւս եզրակացություն չի տվել:

Չնայած այն հերքմանը, որ ՓՀԷԿ-ի տարածքը չի գտնվում բնության հատուկ պահպանվող տարածքում, այնուամենայնիվ, շինարարական աշխատանքերի տարածքում հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանացված մեկ կենդանատեսակ` Կովկասյան ջրասսամույրը (Lutra lutra L.), ինչը հիման վրա նախարարությունը պետք է մերժի նախագիծը:

11:45 Փետրվար 19, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news