2014թ-ի վերջին կգրանցվի Սեւանա լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ խոշոր թվով

2014թ-ի վերջին  կգրանցվի  Սեւանա լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ խոշոր թվով

ԷկոԼուր

2014թ-ի վերջին  կգրանցվի  Սեւանա լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ խոշոր թվով:

«Գարնանային վարարումների ընթացքում Սևանա լճի մակարդակը միջինը բարձրանում է 45 սմ: Այս տարի մենք ունեցանք ընդամենը 25 սմ բարձրացում: Համեմատության համար նշեմ, որ 2013 թ-ին 40 սմ բարձրացում ենք ունեցել: Ինչ վերաբերում է տարեվերջին Սևանա լճի մակարդակի կանխատեսմանը, ապա նշեմ, որ, հիմք ընդունելով եղանակային պայմանների կանխատեսումները, գետային հոսքի կանխատեսումները, հունվարի 1-ին մենք կանխատեսում ենք բացասական հաշվեկշիռ 9-12 սմ», - ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հաշվի առնելով նաեւ այն, որ 2014թ-ին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 միլիոն խմ առավելագույն ջրաքանակի փոխարեն 270 միլիոն խմ ջուր բաց թողնվեց, կարող ենք արձանագրել, որ Սեւանա լճի մակարդակը 12սմ-ից ավելի շատ կիջնի:

Հիշեցնենք, որ 2012թ-ին երբ Սեւանա լճից բաց թողնվեց 317 միլիոն խմ ջուր, Սեւանա լճի մակարդակն իջավ 3 սմ-ով:



15:18 Սեպտեմբեր 24, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news