2014թ-ի համեմատ Սեւանա լճի մակարդակը իջել է 7 սանտիմետրով

2014թ-ի համեմատ Սեւանա լճի մակարդակը իջել է 7 սանտիմետրով

ԷկոԼուր

2014թ-ի համեմատ այս տարի Սեւանա լճի մակարդակը իջել է 7 սանտիմետրով եւ կազմում է 1900 մետր 15 սմ: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում մարտի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը: «Դա արդեն մտահոգիչ է, որ գետերն այսօր բավարար քանակությամբ լիճ ջուր չեն տեղափոխում, ձյան ծածկույթն էլ այնտեղ անհրաժեշտ քանակությամբ չէ», - իր մտահոգությունը հայտնեց Մհեր Մկրտումյանը: Նա նշեց, որ Արարատյան դաշտի ոռոգումն ապահովելու համար Ջրպետկոմը շրջանառության մեջ է դրել Սեւանա լճից օրենքով թույլատրված չափաքանակով`  170 միլիոն խմ ծավալով ջրբացթողումների մասին կառավարության որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ 2014թ-ին սակավաջրության պատճառով Սեւանա լճից վերցվեց 270 միլիոն խմ ջուր, ինչը 100 միլիոն խմ-ով ավելի էր օրենքով սահմանված ծավալից:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



13:05 Մարտ 23, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news