«2019 թվական՝ բնապահպանական ակտիվության տարի» թեմայով մամուլի ասուլիս

«2019 թվական՝ բնապահպանական ակտիվության տարի» թեմայով մամուլի ասուլիս

ԷկոԼուր

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, մուտքը բակի կողմից), բնապահպանական կազմակերպությունները կամփոփեն 2019 թ-ի արդյունքները «2019 թվական՝ բնապահպանական ակտիվության տարի» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:

Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը կներկայացնի հանձնաժողովի նիստերի քննարկումների հիմնական արդյունքները, որոնք վերաբերում են Սևանա լճի խնդիրներին, շրջակա միջավայրի և առողջության վրա մետաղական հանքարդունաբերության ազդեցությանը, Երևանի կանաչ գոտիների զավթման, մասնավորապես, Դալմայի այգիների խնդրին և «Շնող» ՀԷԿ-ի կառուցմանը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը իրավաբանական գնահատական կտա Ամուլսարի ծրագրի կոնֆլիկտին և հանքարդյունաբերական ընկերությունների և տեղի բնակչության միջև առկա այլ կոնֆլիկտներին:

13:54 Դեկտեմբեր 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news