ԷկոԼուր
ԷկոԼուրը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը կամփոփեն «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի առաջին արդյունքները սույն թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 13:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում: Որքա՞ն փոքր ՀԷԿ-եր են պահպանում նորմերը, ո՞ր գետերն են ամենածանրաբեռնվածը, ի՞նչ հայտնաբերեցեին փորձագետները գետերում եւ ի՞նչ եզրակացության հանգեցին: Այս եւ այլ դիտարկումների մասին կպատմեն Ծրագրի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը: Ասուլիսին հրավիրված է նաեւ Ծրագրի աշխատանքային խումբը:
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 14, 2015 at 12:06