ԷկոԼուր
Հայաստանում երաշտի խնդիրը կապվում է ձնածածկի պահպանման հարցի հետ: Պարզվում է, որ ձյունը հնարավոր է պահպանել: Արդեն 4 տարի է` հայ գիտնականների խումբը Արագածում գիտական փորձեր է իրականացնում ձյունը պահպանելու ուղղությամբ, որպեսզի սակավաջուր սեզոններին հնարավոր լինի այն օգտագործել որպես ջուր:
Սույն թվականի հուլիսի 22-ին` ժամը 12:00-ին, ԷկոԼուր մամուլի ակումբի (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) հյուրերը` գիտական ծրագրի մասնակիցներ ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանը եւ Արտակ Ղամբարյանը (Հայաստանում Ամերիկյան համալսարան), կներկայացնեն ձնամբարների ստեղծման ծրագիրը` հրավիրելով կառավարության ուշադրությունը այս ծրագրի վրա:
Հուլիս 21, 2014 at 15:16