«Սևանա լճում նվազել են ձկնային և խեցգետնային պաշարները». Բարդուխ Գաբրիելյան

«Սևանա լճում նվազել են ձկնային և խեցգետնային պաշարները». Բարդուխ Գաբրիելյան

ԷկոԼուր

2019 թ. գրանցվել են ձկնային և խեցգետնային պաշարների ցածր ցուցանիշներ, սիգի պաշարների որոշակի անկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: «Վերջին չորս տարիներին ունեինք սիգի պաշարների աճ: Սակայն պաշարների ավելացումը ավելի շատ կլիներ, եթե պատշաճ պահպանություն իրականացվեր, հատկապես՝ ձվադրման ժամանակահատվածում»,- նշեց նա: 

Գաբրիելյանի խոսքով, նախաձվադրային վտառը չպահպանելու դեպքում բուն ձվադրման ժամանակ չենք ունենա ձուկ, որին անհրաժեշտ է պահպանել: Նա իր մտահոգություն հայտեց, որ չի իրականացվում պատշաճ պահպանություն. ամենուրեք վաճառվում են թե՛ բազմացող առանձնյակներ, թե՛ ձկնկիթ:

«Պահպանություն գոյություն չունի: Շրջակա միջավայրի նախարարությունը գնում է մի ուղղությամբ, որ միայն բուն ձվադրման ժամանակահատվածը պահպանվի: Մենք առաջարկել ենք, որ  պահպանությունը գոնե դեկտեմբերի 1-ից սկսվի: Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, և հիմա ձվադրող սիգի վտառի անխնա որս է կատարվում»,- ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով խեցգետնային պաշարների նվազմանը՝ Գաբրիելյանն ասաց. «Մեր մյուս կարևորագույն կենսառեսուրսը, որն արդյունագործական մեծ նշանակություն ուներ, խեցգետինն է: Երկար տարիներ մենք պնդել ենք, որ եթե ոչ կառավարելի որս կատարվի, ապա մենք կունենանք նույն վիճակը, ինչպիսին ունենք արժեքավոր ձկնատեսակների դեպքում։ Այսօր մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ Սևանա լճում ունենք խեցգետնի խզված պաշար: Խեցգետնի պաշարները նվազել են մոտ 10 տոկոսով: Մենք պետք է առաջարկենք կառավարությանը՝ խեցգետնի որսի արգելք դրվի»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։ 

18:46 Դեկտեմբեր 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news