ԷկոԼուր
2020 թ․ ապրիլի 6-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1 սմ-ով զիջում է նախորդ տարվա մակարդակին այն դեպքում, երբ ի տարբերություն նախորդ տարվա այս տարեսկզբից Արփա-Սևան թունելը աշխատել է և լիճ է տեղափոխել 35.814 մլն խմ ջուր։ Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվության՝ ապրիլի 6-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,46 մ՝ նախորդ տարվա նույն օրվա 1900,47 մ-ի համեմատ: Ապրիլի 3-ի դրությամբ լճի մակարդակը կազմում էր 1900,45 մ՝ նախորդ տարվա նույն՝ 1900,47 մ-ի համեմատ։
Նշենք, որ 2019 թ․ տարեվերջին Սևանա լիճը դրական հաշվեկշիռ էր ունեցել՝ գրանցվել էր 1900.43 մ մակարդակ, ինչը 4 սանտիմետրով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն տարեսկզբից մինչ օրս լճի մակարդակը բարձրացել է դեռևս ընդամենը 3 սմ-ով։
Ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանի հինգ խոշոր ջրամբարներից միայն Ախուրյանն է, որում կուտակված ջրածավալը ավելին է նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ 337 միլիոն խմ նախորդ տարվա 234 միլիոն խմ-ի համեմատ: Ապարանի ջրամբարում նույնքան ծավալի ջուր կա, որքան որ նախորդ տարվա նույն օրը՝ 23,3 միլիոն խմ։ Արփի լճում ջրածավալը կազմել է 10,7 միլիոն խմ՝ նախորդ տարվա նույն օրվա 43 միլիոն խմ-ի համեմատ: Ազատի ջրամբարում ջրածավալը կազմել է 26,9 միլիոն խմ՝ նախորդ տարվա նույն օրվա 36,5 միլիոն խմ-ի համամետությամբ: Մարմարիկի ջրամբարում ներկայում կուտակված է 4,84 միլիոն խմ՝ նախորդ տարվա նույն օրվա 7,86 միլիոն խմ-ի համեմատ:
Ապրիլ 06, 2020 at 20:35