Սևանա լճի մակարդակն իջավ 6 սմ-ով

Սևանա լճի մակարդակն իջավ 6 սմ-ով

ԷկոԼուր

Սևանա լճի մակարդակն իջել է 6 սմ-ով 1900.91 մ-ից 1900.85:

Լճից արդեն իսկ բաց է թողնվել 115.499 միլիոն խմ ջուր, որից, 0.740 միլիոն խմ-ն չկարգավոված արտահոսքն է: Միևնույն ժամանակ հուլիսի սկզբից դադարեցվել է «Արփա-Սևան» ջրատարով ջրի հոսքը Սևանա լիճ: Սույն թվականի ապրիլից հուլիս ամիսների ընթացքում «Արփա-Սևան» ջրատարով Սևանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, մինչդեռ 48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջարկով Սևանա լճից 2017թ-ին բաց կթողնվի օրենքով նախատեսված առավելագույն 170 միլիոն խմ-ից բացի ևս 100 միլիոն խմ ջուր: Կառավարությունը վստահ է, որ լրացուցիչ ջրառի պայմաններում անգամ Սևանա լիճը կունենա դրական հաշվեկշիռ:

Հուլիս 11, 2017 at 17:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր