Օրեցօր Սևանի մակարդակն իջնում է, Սևանա լիճն իջավ 8 սմ-ով

Օրեցօր Սևանի մակարդակն իջնում է, Սևանա լիճն իջավ 8 սմ-ով

ԷկոԼուր

Ընդամենը 26 օրում Սևանա լիճն իջավ 8 սմ-ով: ԷկոԼուրը շարունակում է հետևել Սևանա լճի մակարդակի իջեցմանը ջրառի հետևանքով: 2017թ-ին Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ:

Լճի մակարդակի անկումը պայմանավորված է Սևանից ոռոգման համար իրականացվող ջրառով: Արդեն իսկ Սևանա լճից բաց է թողնվել 141.595 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորվող արտահոսքն է:

Սևանա լիճ ջրի մուտքը կազմում է 95.414 միլիոն խմ, որից 15.396 միլիոն խմ-ն ստորգետնյա հոսքն է, 80.018 միլիոն խմ-ն Արփա- Սևան ջրատարով հոսքը: Նշենք, որ «Արփա-Սևան» ջրատարով հուլիսի 5-ից սկսած Սևանա լիճ ջուր չի հոսում: «Արփա-Սևան» ջրատարով Սևան ջուր է տեղափոխվել ընդամենը 3 ամիս` ապրիլից մինչև հուլիսի սկիզբը: Մինչդեռ այս ջրատարը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:

Հուլիս 21, 2017 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր