Սևանա լճից արդեն բաց է թողնվել 178.303 միլիոն խմ ջուր

Սևանա լճից արդեն բաց է թողնվել 178.303 միլիոն խմ ջուր

ԷկոԼուր

2018 թ-ի ընթացքում սեպտեմբերի 3-ի դրությամբ Սևանա լճից արդեն բաց է թողնվել 178.303 միլիոն խմ ջուր, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը:

Նշենք, որ այս տարվա ընթացքում նախատեսված է Սևանա լճից բաց թողնել 210 միլիոն խմ ջուր՝ օրենքով նախատեսված 170 միլիոն խմ-ի փոխարեն: Լճից հավելյալ 40 միլիոն խմ ջրառի օրինագիծը ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օգոստոսի 29-ին՝ չնայած հանրային բողոքին և այն հանգամանքին, որ Սևանա լիճն այս տարի աննախադեպ ծաղկեց, ինչը լճի ճահճացման ցուցանիշ է:

Այսպիսով, վերջին տասնամյակում արդեն 5-րդ անգամ Սևանա լճից իրականացվում է հավելյալ ջրառ՝ 2008, 2012, 2014, 2017 և 2018 թթ-ին: Որպես պատճառ նշվում է Արարատյան դաշտի հողերի ոռոգման համար ջրի դեֆիցիտը: Միայն 2017 թ-ին Ջրային կոմիտեն նշեց, որ հավելյալ ջրառը պետք է նաև Սևան-Հրազդան կասկադի կողմից հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրության համար:

Սեպտեմբեր 03, 2018 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր