ԷկոԼուր
Մայիսի 23-ից Սևանա լճի մակարդակը բարձրանալով հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին: Մինչ այդ լճի մակարդակն ավելի ցածր էր նախորդ տարվա մակարդակի համեմատ:
Լճի մակարդակը 2019թ-ի տարեսկզբից բարձրացել է 37 սմ-ով և մայիսի 30-ի դրությամբ կազմում է 1900.74 մ: Լճի մակարդակի բարձրացմանը նպաստել է հատկապես Արփա-Սևան ջրատարով լիճ ջրի տեղափոխումը: Այս տարի Սևանա լիճ է արդեն տեղափոխվել 81.963 միլիոն խմ ջուր:
Մայիս 30, 2019 at 17:49