Սեւանում 12 ձկնորսական ցանց է առգրավվել

Սեւանում 12 ձկնորսական ցանց է առգրավվել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 12 հատ ձկնորսական ցանց, 198 հատ /45կգ/ «կարաս» տեսակի ձուկ: Ձկները սահմանված  կարգով հանձնվել են  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Աղբյուրի համաձայն` տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից էլ առգրավվել է 21 հատ  «սիգ» տեսակի ձուկ եւ հանձնվել «Զատիկ» մանկատուն ՊՈԱԿ: Նաեւ առգրավվել է տափաստանային ճուռակ վայրի թռչունը եւ հանձնվել Երևանի կենդանաբանական այգի: Այս եւ այլ խախտումները բացահայտվել են տեսչության 29.05-01.06.2013թթ. իրականացրած շրջայցերի ընթացքում: Արդյունքում կայացվել է  500.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1.31միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.74 միլիոն դրամ գումար:

Հունիս 04, 2013 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր