Հուլիսի 23-ին տեղի կունենա «Մարդասպան ջրատար» սոցիալական տեսահոլովակի ինտերնետային շնորհանդեսը

Հուլիսի 23-ին տեղի կունենա  «Մարդասպան ջրատար» սոցիալական տեսահոլովակի ինտերնետային շնորհանդեսը

ԷկոԼուր

Հուլիսի 23-ին «ԷկոԼուր»-ի www.ecolur.org կայքում տեղի կունենա «Մարդասպան ջրատար» սոցիալական տեսահոլովակի ինտերնետային շնորհանդեսը: Ջրի բաշխումը կառավարող բիզնեսը չի նկատում հասարակ մարդկանց կարիքները: Սեւան-Հրազդան ջրատարը պետք է բավարարի էներգետիկ, ոռոգման պահանջները: Միեւնույն ժամանակ, նրա վիճակը մտահոգիչ է: Գեղամավան գյուղը տեղակայված է ջրատարի երկու կողմում: Բնակիչները ռիսկի չեն դիմում` անցնելու երեք կամուրջներից երկուսով: Դեռ շատերն են հիշում այն դեպքը, երբ մարդիկ ընկել են ջրատարի մեջ եւ մահացել: Պնդում են, որ մոտ 60 մարդ իր մահն է գտել ջրատարի մեջ, որի խորությունը 7-10 մետր է: Իսկ որոշ մարդկանց համար ոռոգման համակարգը գործի գցելու համար օրական մի քանի անգամ ջրատարի մեջ իջնելը սովորական է դարձել: Անվտանգության համար նրանք կապում են իրենց պարանով: Իսկ անվտանգ ցանկապատի եւ ամուր կամուրջների համար պետք է անհանգստանան նրանք, ովքեր կառավարում են ջրատարը: Հասարակությունը փորձում է խնդիրը հասցնել նրանց, բայց արդյունքը դեռ չի երեւում:

Հուլիս 21, 2012 at 01:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր