

ԷկոԼուր
Ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը պնդում է, որ Սեւանա լճից նախատեսվածից շատ է ջուր բաց թողնվել` 500 միլիոն խմ: Սերգեյ Հաջինյանը 20 տարուց ավելի զբաղվում է Սեւանի խնդրով: Նա իր «Շարունակվում է Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելակող ու կասեցնող ապազգային գործընթացը» աշխատության մեջ բերում է հաշվարկներ, որոնց համաձայն` տարեկան Սեւանից բաց է թողնվել 450-500 միլիոն խմ ջուր:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով մինչեւ 2012թ-ը Սեւանա լճից տարեկան ջրի բացթողումները կազմել են մոտ 170 միլիոն խմ, իսկ 2012թ.` 320 միլիոն խմ:
Սերգեյ Հաջինյանի հետազոտությունը շարադրված է 8 էջի վրա հայերեն լեզվով: Բացլի սեւանա լճի մակարդակի բարձրացման խնդրից աշխատության մեջ անդրադարձ կա նաեւ ձկնային պաշարներին:
Ապրիլ 10, 2013 at 13:24
