2013թ. եւս Սեւանից լրացուցիչ ջուր կվերցվի

2013թ. եւս Սեւանից լրացուցիչ ջուր կվերցվի

ԷկոԼուր

Ամենայն հավանականությամբ Սեւանա լճից 2013թ. եւս օրենքով նախատեսված առավելագույնը 170 միլիոն խմ ծավալից ավելի ջուր կվերցվի Aysor.am կայքում տեղադրված « Սևան. Դարդս լացեք սարի սմբուլ» նյութում Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը հայտնել է, որ այս տարի ջրամբարները եւս կիսով չափ են լցված: Պատճառն այն է, որ սարերի վրա ձյուն եղած ժամանակ անձրևներ, սելավներ չեն եղել և ջրամբարները չեն լցվել: Միեւնույն ժամանակ ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Թրահել Վարդյանյանը նշել է, որ տարին ջրառատ է և պետք է որ ջրամբարների լցվելու ընթացքը նորմալ լինի:

Aysor.am կայքի նյութն անհանգստություն է առաջացնում, քանի որ ինչպես երեւում է, Ջրային տնտեսության պետական կոմիտեն կրկին պատրաստվում է 2012թ. նման Արարատյան հարթավայրի ոռոգման համար Սեւանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու առաջարկությամբ հանդես գալ:  Հիշեցնենք, որ չնայած ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքին, էկոլոգիական հասարակության բողոքին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկով 2012թ. Սեւանա լճից բաց թողնվեց 320 միլիոն խմ ջուր: Դրա համար «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որը սահմանափակում է Սեւանա լճից ջրի բացթողումները մինչեւ 170 միլիոն խմ, մտցվեցին փոփոխություններ ջրի բացթողումների ավելացման մասին, որն էլ հաստատեց ՀՀ Ազգային Ժողովը:

Ապրիլ 29, 2013 at 14:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր