Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՍևան

Արեգունին պետության ուշադրության կարիքն ունի

Aregouni Village Needs Attention of Authorities
16:56 Փետրվար 02, 2012

ԷկոԼուր

Սահմանամերձ Արեգունի գյուղը (Գեղարքունիքի մարզ) պետության ուշադրության կարիքն ունի: հենց ցրտերն ընկնում են, գյուղի առաջ խնդիր է հառնում`ինչով տաքացնել տունը: Գյուղը գազաֆիկացված չէ, նույնիսկ ցանկություն չկա այն գազաֆիկացնելու: «Ներկայացնում ենք վերեւները, ասում են գիտեք ինչ կա, 170 կամ 150 բնակչի համար ոչ ոք այդ ծախսերը չի անի, այդ մագիստրալը չի բերի: Գազը չի անցնի մեր գյուղով: Մենք հույս չունենք»,- ասում է արեգունեցի Ռուբիկը: Վառելափայն այստեղ թանկ է: Հողագործությամբ եւ անասնապահությաբ զբաղվող գյուղացիների համար 1խմ վառելափայտն արժե 20 հազար դրամ: Բնակիչները վառելափայտի թանկ լինելու մեջ ինչ-որ տեղ մեղավոր են համարում բնապահպաններին` բացատրելով, որ ինչքան բնապահպանները պայքարում են անտառահատումների դեմ, այնքան գյուղում թանկանում է վառելափայտի գինը:

Զարմանալի է, որ արեգունցիները այս խնդիրն ունեն: Հայտնի է, որ կառավարությունը բյուջեից հսկայական գումարներ է հատկացնում Բնապահպանության նախարարությանը, որպեսզի   Սեւանա լճի ափամերձ հատվածները մաքրեն անտառներից: Իսկ բնակիչները, ովքեր առաջարկում են այդ գործն անվճար անել, փոխարենն օգտագործելով հատված փայտը,  մնում են առանց վառելափայտի:
Ահա թե ինչպիսին է մեզ մոտ պետական մոտեցումը:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA