

ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է հղել ՀՀ Ազգային ժողովին, որպեսզի այն բացասական գնահատական տա Սեւանա լճից ջրի բացթողման սահմանված քանակից ավելի շատ ծավալով ջուր բաց թողնելու կառավարության առաջարկությանը: Կառավարությունը հունիսի 15-ին ՀՀ ԱԺ ուղարկեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները, որոնցով ջրի բացթողման ծավալները սահմանված 170միլիոն խմ-ի փոխարեն կդառնան 320 միլիոն խմ: Էկոլոգիական հասարակական դաշինքի դիմումում ասված է.
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն Հ. Աբրահամյանին
ՀՀ Ազգային Ժողովի Գյուղատնտեսական
եւ բնապահպանական հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
պարոն Ս. Բալասանյանին
ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերին, որով առաջարկվում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն մ3:
Համաձայն «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքի Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանված է մինչեւ 170 մլն մ3, իսկ սահմանված քանակից ավելի բացթողումներ կարող են թույլատրվել միայն տնտեսական խիստ անհրաժեշտության և չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում: (Կառավարությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ):
Նշենք, որ համաձայն Հայաստանի հիդրօդերևութաբանության և մոնիտորնգի պետական ծառայության կանխատեսումների 2012 թվականի ամռան ամիսներին ամսական տեղումների քանակը սպասվում է հիմնականում նորմային մոտ, որից կարելի է եզրակացնել, որ հանրապետությունում երաշտային իրավիճակ չի սպասվում, հետևաբար արտակարգ իրավիճակների ռիսկը բացակայում է, իսկ ինչ վերաբերում է տնտեսական խիստ անհրաժեշտությանը, ապա անհիմն են Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումներն այդ մասին, քանի որ նախ հաշվի չի առնված Արարատյան արտեզյան ավազանից ոռոգման նպատակով օգտագործվող արտեզյան ջրերը և ակնհայտորեն քիչ են ներկայացված գետերից նախատեսվող ջրաքանակները:
Միևնույն ժամանակ Ձեր և Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրությունն ենք հրավիրում ջրակորուստների վրա, որոնք մեր հանրապետությունում 80%-ից ավելի են, որևէ միտում չունեն նվազելու ու, ի դեպ, մտցված են ոռոգման ջրի սակագնի մեջ և փաստորեն գանձվում են ջրօգտագործող գյուղացիներից ու, բնականաբար, չեն առաջացնում շարժառիթ նվազեցնելու այդ կորուստները:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ էկոլոգիական հասարակական դաշինքը գտնում է, որ 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը մինչև 320 մլն մ3 սահմանելը անհիմն է և կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին մերժել վերոնշյալ նախագծերը»:
Հունիս 15, 2012 at 18:10