Կճշգրտվեն Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները

Կճշգրտվեն Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները

ԷկոԼուր

Կճշգրտվեն Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները: Այս կապակցությամբ գործադիրը փոփոխություններ եջ լրացումներ է կատարել իր վաղ ընդունած որոշումներից մեկում: Վերաբաշխում կատարելով ՀՀ 2013 թ. պետբյուջեում` կառավարությունը 5000000 դրամ է հատկացնում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` արդիականացնելու Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը, վերանայելու նախագծով սահմանված որոշ դրույթներ, ճշգրտելու Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները։

ՀՀ Գեղարքունիքի մարզը, որը հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը զբաղեցնում է 5348.0 քկմ մակերես, որից 1270 քկմ Սևանա լիճն է: Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակման արժեքը հաշվարկվել է առանց Սևանա լճի հայելու մակերեսի հաշվառման (ներառված են նաև, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարները, տարածքը՝ 77.6 հազ. հա, որից Վայոց Ձորի մարզում՝ 32.0 հազ. հա, Սյունիքի մարզում՝ 45.6 հազ. հա): Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:

Մարտ 28, 2013 at 18:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր