

Tert.am
Այսօրվա դրությամբ Սևանի լճի ջրի մակարդակի բարձրացել 5-7%-ով, ինչը շատ ուրախալի փաստ է. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ նշելով, թե Սևանից ջրի բացթողման ծավալը կապված է տարեկան տեղումներից։
«Տեղումները նորմալ են: Արդեն տարվա սկզբին երևում է, թե ինչպիսին է լինելու տարին ` չորային է լինելու, երաշտ է լինելու, եթե կհիշենք նախորդ տարի ջրառը ավելի շուտ էր իրականացվում և հետագայում ևս լրացուցիչ ջրառի պահանջ էր առաջանում: Մեր քննարկումները ցույց են տալիս, որ լրացուցիչ պահանջարկ չի առաջանա»,- ասաց նա:
Անդրադառնալով ձկնագողության դեպքերին, նախարարը նշեց, որ հիմնական խնդիրը բնական վերարտադրողական պրոցեսներն ապահովելն է։ «Եթե չկարողանանք դա ապահովել, բնականաբար, ինչպե՞ս կկարողանանք որսի թույլտվություն տալ: Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները, խստացնենք վերահսկողական աշխատանքները»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք չեն խուսափում քննադատություններից:
«Պետք է նշենք, որ մեր արած աշխատանքները տվել են իրենց արդյունքը, այսօր մենք ունենք և իշխանի առանձնյակներ են նկատվում Սևանում և սիգի լավ պոպուլյացիա ունենք: Պետք է կարողանանք արածը պահել, պահպանել և հասցնել վերարտադրության աստիճանի»,-եզրափակեց նա:
Հունիս 04, 2013 at 16:17
