«Սեւան» ազգային պարկին ամրացված տարածքների վարձակալության ժամկետները չեն երկարաձգվի

«Սեւան» ազգային պարկին ամրացված տարածքների վարձակալության ժամկետները չեն երկարաձգվի

ԷկոԼուր

Կառավարությունն ավելացնում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման ժամկետները: Սակայն այս որոշումը չի տարածվելու «Սեւան» ազգային պարկին եւ մյուս պահպանվող տարածքներին ամրացված տարածքների վրա: 

«Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որով նախատեսվում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք երկարաձգել առավելագույնը մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը։ Դրանով իսկ կապահովվեն վարձակալության իրավունք ձեռք բերած անձանց իրավունքները։ Որոշումը չի տարածվում «Սևան» ազգային պարկին ամրացված տարածքների վրա։ Բայց, ինչպես նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Բացի Սևանի ազգային պարկից նաև այլ գոտիների հետ կապված էլ պետք է խնդիրը քննարկվի։ Ինչո՞ւ միայն Սևանի ազգային պարկը, մնացած պահպանվող գոտիներն ինչո՞ւ չենք նույնպես բացառությունների մեջ ներառում»։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երկու օրվա ընթացքում քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում մնացած պահպանվող տարածքները նույնպես ներառել որոշման մեջ»,- գրում է www.gov.am կայքը։

Մարտ 29, 2013 at 11:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր