

ԷկոԼուր
«Սեւան» ազգային պարկում 2013թ-ին ծառատունկ չի իրականացվի: Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը հարցումով դիմել է «Սեւան» ազգային պարկին` տեղեկանալու, թե ազգային պարկում այս տարի որքան ծառատունկ է նախատեսվում եւ ինչ ծառատեսակներ են տնկվելու: Ի պատասխան «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը տեղեկացրել է, որ «Սեւան» ազգային պարկի տարածքում 2013թ. ծառատունկ նախատեսված չէ:
Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման 2013թ. միջոցառումների տարեկան ծրագրում Սեւանի ավազանում անտառվերականգնման աշխատանքների մասին ընդհանրապես որեւէ կետ չկա: Խոսվում է անտառմաքրման աշխատանքների մասին, որով նախատեսվում է մոտ 122,5 հա անտառաշերտերի մաքրում, ինչի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 125400,0 հազար դրամ: Իսկ «Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար պետական բյուջեն նախատեսում է 183174,5 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Սեւանա լճի ափամերձ 4000 հա ծառածածկ տարածքներից դեռեւս մաքրվել է 1152 հեկտարը:
Ապրիլ 16, 2013 at 17:12
