Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՍևան

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի հանրային քննարկում Գավառի Օրհուս կենտրոնում

Pilot Program for Recovering Endemic Fish Species in Sevan Discussed by Gavar Aarhus Center
15:44 Մայիս 14, 2012

Լիաննա Ասոյան, Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման նոր նախաձեռնության մասին տեղեկանալուն պես Գավառի Օրհուս կենտրոնը հանձն առավ հասարակությանն այդ մասին իրազեկելու դերը: Մայիսի 11-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի հանրային քննարկում:

«Էմի Ֆրութ» ՍՊԸ-ի խնդրանքով NC Consulting-ը մշակել է մեկնարկային նախագիծ, որի նպատակը Սևանա լճի տարածքում ցանցավանդակներում իշխանի բազմացման հնարավորությունները ճշտելն է: Երկարաժամկետ հատվածում նպատակը Սևանա լճում մինչև 50.000 տ քանակությամբ ձկան արտադրության հասնելն է: Հենց առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ նախաձեռնության հեղինակներին ոչ թե հետարքրում է Սևանի էնդեմիկ ձկնատեսակների բնական միջավայրում պահպանությունն ու վերարտադրությունը, այլև լիճը դրանց բուծման մի յուրօրինակ վայր դարձնելը՝ առավելապես տնտեսական շահ հետապնդելով: Սակայն նախաձեռնության հեղինակները Սևանի իշխանի  բուծումը լճում գտնվող ցանցավանդակներում դրական գաղափար են համարում և բնապահպանական, և տնտեսական տեսանկյունից. կարծում են, որ այս կերպ ձկան բազմացման հնարավորությունը Սևանա լճում կընդլայնվի:

Ակտիվ քննարկման արդյունքում եղան շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխմանը վերաբերող մի շարք առաջարկություններ: Նշվեց, որ խախտվում են Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, մասամբ էլ 2-րդ կետի ա) ենթակետը:

Քննարկման մասնակիցները որոշեցին Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի գաղափարին  հավանություն տալ միայն այն դեպքում, երբ  «Էմի Ֆրութը» ՍՊԸ-ն կներկայացնի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր նեղ մասնագիտացված ինստիտուտների հիմնավորված պաշտոնական գրավոր եզրակացությունները, որոնք այս պահի դրությամբ բացակայում են: Հաշվի առնելով Սևանի կարևորությունը ամբողջ Հայաստանի համար` նրանք նաև գտնում են, որ հասարակական լսումներ պետք է անցկացվեն ոչ միայն Սևանի ավազանում, այլև բոլոր մարզերում՝ ընդգրկելով համայն շահագրգիռ հասարակությանը:

Մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչները որոշեցին լրամշակել  քննարկման ընթացքում նշված առաջարկությունները և դրանց ամբողջ փաթեթը մինչև մայիսի 16-ը ներկայացնել «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ին և ԲՆ բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ին: